Պետք է ամեն ինչ անել, որ արյուն չլինի. Արմեն Ռուստամյան
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց, որ ինքը ցանկանում է, որ եռյակը սկսած գործընթացում չձախողվի, քանի որ բազմահազար մարդիկ գալիս են ակնկալիքով:
«Առաջինը՝ պետք է ամեն ինչ անել, որ անցյալի սխալները չկրկնվեն, և արյուն չլինի, երկրորդը՝ հիասթափություն չլինի, որ ժողովուրդը չկորցնի հավատն իր ուժերի վրա և հեռանկարը: Այդ առումով ողջամտություն եմ ցանկանում և չէի ուզենա՝ որևէ ձախողում լիներ, որովհետև դա դժվարացնում է ցանկացած այլ ուժերի աշխատանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ հարթակից հնչած հարցերի 80-90%-ի մասին կարող են խոսել նաև իրենք, սակայն, Ռուստամյանի կարծիքով, մոտեցումներն են տարբեր իրավիճակը շտկելու համար:
Ռուստամյանի խոսքով՝ այն ծրագիրը, որ իրենք ունեն և այդ մոտեցումներով առաջնորդվում են, այն է, որ ասում են՝ իսկապես ներկայացնեն այնպիսի ծրագիր, որ մոբիլիզացիան լինի լայն: