Հադրութում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան է բացվել. Ներկա է եղել Արցախի նախագահը
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին այցելել է Հադրութի շրջան եւ Ակնաղբյուր գյուղում մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է նման հուշարձանների կառուցումը՝ նշելով, որ այն յուրահատուկ ուխտավայր է դառնում գալիք սերունդների համար:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար եւ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: