Թենիս. Մադրիդի մրցաշարում Ջոկովիչը մրցակցի վնասվածքի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտՃապոնացի թենիսիստ Կեյ Նիսիկորին որոշում է կայացրել դուրս գալ Մադրիդում ընթացող «Մասթերս 1000» կարգի մրցաշարից ցավերի պատճառով:
ATP վարկանիշային աղյուսակում 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիսիկորին այսօր պետք է ուժերը չափեր աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Այսպիսով, Ջոկովիչը մրցաշարի եզրափակչում կմրցի Դավիդ Գոֆեն-Ռաֆայել Նադալ զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը 1/8 եզրափակչում 2 սեփթում հաղթել էր իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին` 6:4, 7:5: