SLS հրիթռ-կրիչն առանց անձնակազմի տիեզերք կարձակվի 2019-ին. NASA
ՀասարակությունNASA –ն որոշում է ընդունել տեղափոխել 2018 թվականի նոյեմբերին նախատեսված Space Launch System (SLS) հրիթռ կրիչի արձակումը` Orion նավով, 2019 թվական: Ներսում անձնակազմ չի լինի: Այս մասին ասվում է մայիսի 12-ին NASA-ի հայտարարությունում, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Բոլոր հնարավոր հետեւանքները գնահատելուց հետո վարչությունը որոշում է ընդունել շարունակել հետեւել առաջին արձակման նախնական ծրագրին, որի ընթացքում ծրագրվում է առանց անձնակազմի մասնակցության մանրակրկիտ ստուգել ինտեգրված համակարգերը», - ասվում է հաղորդագրությունում:
Իսկ մեկնարկի օրվա փոփոխության պատճառը անհրաժեշտ բաղադրիչ տարրերի արտադրության գրաֆիկն է, բյուջեների պարամետրերը, առաքման ժամկետները եւ նույնիսկ վնասը, որը փետրվարին տեղի ունեցած տորնադոն հասցրել է ԱՄՆ Լուիզիանա նահանգում գտնվող արտադրամասին:
Հաշվի առնլով այս բոլոր գործոնները` մեկնարկը տեղի կունենա 2019 թվականին, իսկ հստակ օրը հայտնի կդառնա ավելի ուշ: