Լռության օր՝ Երևանում
ՀասարակությունԱյսօր Երևանում լռության օր է: Վաղը երևանցիներն ընտրելու են նոր ավագանի: Քվեարկության նախորդող օրը լռության օր է: Օրենքով արգելվում է այսօր քարոզչություն իրականացնել:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինքը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները ըստ ընտրական տեղամասերի։
Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորված բոլոր 474 տեղամաս: Ընտրությունների ընթացքին հետևելու է 17 տեղական հասարակական կազմակերպության թվով 5 138 դիտորդ: