Ինչպես է Քիմ Քարդաշյանի դուստրը սաստում պապարացիներին (տեսանյութ)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երեկ պապարացիները Լոս Անջելեսում Քիմ Քարդաշյանին «բռնացրել են» պաղպաղակի խանութից դուրս գալիս։

36-ամյա հայուհին պաղպաղակ է գնել դստեր՝ Նորթի համար։ Սակայն տեսնելով պապարացիներին, փոքրիկը սկսել է բղավել՝ «ոչ մի լուսանկար, ոչ մի լուսանկար», ինչին ի պատասխան պապարացիներն ասել են. «Ներիր, Նորթ» եւ շարունակել լուսանկարել:
Զվարճալի տեսանյութն իր Instagram-ում հրապարակել է Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը: