«WannaCry» համակարգչային վիրուսով վարակվածներ կան նաև Հայաստանում. Ինչպե՞ս պաշտպանվել
ՀասարակությունAysor.am-ը գրում է.
Մեծ արագությամբ աշխարհով տարածվող «WannaCry» կոչվող համակարգչային վիրուսով վարակվածներ կան նաև Հայաստանում, տեղեկատվությունն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Կեսգիշերի տվյալներով` Հայաստանում ևս կան վարակվածներ, բայց նրանք չնչին թիվ են կազմում` մի քանի դեպք: Դեռևս պարզ չէ՝ դա մասնավո՞ր համակարգիչներ են, թե՞, օրինակ, պետական կառույցների», - ասաց Սամվել Մարտիրոսյանն` ընդգծելով, որ «WannaCry»-ով վարակվածների ամենամեծ թիվը Ռուսաստանում է, որտեղ վարակվել են Ներքին գործերի նախարարության, ոստիկանության համակարգիչները:
«Ամեն ինչ սկսվեց Իսպանիայից, սակայն աղմուկը բարձրացավ Բրիտանիայում վարակումներից հետո, քանի որ այստեղ տուժել էին հիվանդանոցների համակարգիչներ և կար մարդկային կյանքի վտանգ: Վիրուսն, այսես կոչված, կրիպտովիրուսներից է, որը վարակում է համակարգչի ֆայլերը, գաղտնագրում ու ապակոդավորելու համար գումար է պահանջում: Երեկվա դրությամբ` 300-ից 600 դոլար, նայած դեպք», - ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` վիրուսի այս տեսակը հիմա ամենատարածվածներից է:
«Ամենայն հավանականությամբ, այստեղ օգտագործվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության հաքերային գործիք: Այսինքն` ինչ-որ մի հաքերային խումբ կոտրել էր պետական հաքերներին, իրենց գործիքը դրել էր ցանց ու սա ստեղծվել է հենց այդ գործիքներից մեկի հիման վրա», - ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ