Հայաստանում նախատեսվում է խաղողագործական տարածքների քարտեզագրում
ՏնտեսությունՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ծրագրերից է Հայաստանի խաղողագործական տարածքների քարտեզագրումը, որն ընդհանուր պատկերացում կտա, թե իրականում քանի հեկտար խաղողի այգի կա և որտեղ են դրանք տեղակայված:
Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժաման ակ ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Զարուհի Մուրադյանը: Նրա խոսքով` ռելիեֆային քարտեզագրումը մեծ ճանաչողություն կտա աշխարհագրական գինիների արտադրությանը և մեզ կօգնի միջազգային շուկայում գինիների ներմուծման հարցում:
«Քարտեզագրումն արդեն սկսված է: Արբանյակային նկարահանում է տեղի ունենում: Հատուկ ծրագրով մշակված է նաև այգիների գնահատումը: Այցելություններ ենք կատարելու այգիներ, որպեսզի կատարենք սորտերի նկարագրություն: Գյուղնախարարության և FAO-ի աջակցությամբ ստեղծվել են կոլեկցիոն այգիներ, որտեղ հավաքագրված են 278 հայկական սորտեր:
Ըստ որոշ գրականության՝ մենք ունենք խաղողի 500 էնդեմիկ սորտ, սակայն ներկայումս մենք աշխատում ենք 15 սորտի հետ: Միջազգային շուկան գրավելու համար մենք պետք է նաև մեր էնդեմիկ սորտերով ներկայանանք: Դրա համար առաջնային է, որպեսզ ի վեր հանենք հայկական սորտերը և փոքր արտադրությամբ տեսնենք դրանց ներուժը»,- ասաց նա` հավելելով, որ կստեղծվի պորտալ , որտեղ կներկայացվեն բոլոր սորտերն իրենց անձնագրերով և հնարավորություն կլինի պաշտպանել մեր տեղական սորտերը: