Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն արծարծվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: