Ռեալի պաշտպանը կարող է պայմանագիր կնքել Ինտերի հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն կարող է կարիերան շարունակի Միլանի «Ինտերում»,- հաղորդում է «Sky Sport Italia»-ն:
Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է «արքայական ակումբի» հետ և նա արդեն բանակցել է միլանցիների ղեկավարության հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանը կարիերան կարող է շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում կամ Չինաստանում:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Պեպեն մասնակցել է 13 հանդիպման, խփել երկու գնդակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: