Կինոարտադրող 3 կազմակերպությունների կողմից թողարկվող 50 ֆիլմերից 13-ը դեռ անավարտ են. ԱՎԾ
ՀասարակությունԸստ հանրապետության կինոարտադրող 3 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2012թ. թողարկվող 50 ֆիլմերից 2016թ. ավարտվել է 37-ի արտադրությունը: Այդ կազմակերպություններում շարունակվում է 13 ֆիլմի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2014-2019թթ.:
Մինչև 2016թ-ը 37 ֆիլմերի արտադրական ծախսերը՝ ընդհանուր առմամբ կազմել է 719,714,500 դրամ, որից 561,464,500 դրամը միայն 2016թ-ի նկարահանված ֆիլմերին է տրամադրվել:
13 անավարտ ֆիլմերի արտադրական ծախսերն, ընդհանուր առմամբ, կազմել են 300,099,000 դրամ:
2016թ. 792,213,500 դրամից 658,521,500–ը պետական և համայնքային բյուջեից է հատկացվել, 112,860,800 դրամը՝ նվիրատվություններից, 7,777,700 դրամ ծառայություններից, 13,053,500 դրամը կազմել է այլ ծախսեր: