Մահացած անձի անուն՝ ընտրողների ցուցակում. «Քաղաքացի դիտորդ»
Հասարակություն«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը գրառում է կատարել այն մասին, որ 4/1 տեղամասում ընտրողներից մեկը հայտնել է, որ ընտրացուցակում առկա է մահացած մարդու տվյալներ:
«4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է:
Հանձնաժողովի նախագահը հարցում է արել Ոստիկանություն՝ ճշտելու տեղեկատվության ճշմարտացիությունը: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդին հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ գրանցամատյանում կգրանցեն այն ժամանակ, երբ ճշտվի՝ վերոհիշյալ անձը մահացած է, թե ոչ», - նշված է գրառման մեջ: