Ագարակ քաղաքի տներից մեկի մոտակայքում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել
ՀասարակությունՍ: Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 2/2 տան մոտակայքում մայիսի 14-ին օձ է նկատվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: