Նման պիցցա դուք երբեք չեք պատրաստել
LifestyleՊարզվում է` բոլորիս կողմից այդքան սիրելի իտալական ավանդական պիցցան կարելի է յուրօրինակ կերպ մատուցել: Այս նոր մոտեցմամբ ավելի շատ մարդ կարող է հյուրասիրվել: Բացի դա, այս նոր միջոցը բացառում է փշրանքների առաջացումը:
Անհրաժեշտ է՝
1 հատ պիցցայի խմոր,
¾ բաժակ տոմատի սոուս,
½ ճաշի գդալ ալյուր,
1 բաժակ քերած պանիր,
2 ճաշի գդալ հալած կարագ,
1 ձու,
բեկոն, խոզապուխտ կամ երշիկ:
Սկզբում վերցնել խմորը, վրան տարածել տոմատի սոուսը, քերած պանիրը, որից հետո մնացած մթերքները, որոնք ցականում եք ավելացնել պիցցային: Այնուհետև պիցցան պետք է ռուլետի նման պտտել, իսկ վերջում հալած կարագով և ձվով պատել:
Իսկ թե ինչպես կտրատել և մատուցել այս համեղ պիցցան առաջարկում ենք պարզել՝ դիտելով այս տեսանյութը: