Երևանում տնամերձ հողատարածքում հայտնաբերել են բնակչի դին
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 14-ին՝ ժամը 12:12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ներսում անգիտակից վիճակում է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է տնամերձ հողատարածքում` նստարանին կիսապառկած:
Փրկարարները մուտք են գործել հողատարածք և հայտնաբերել 1944 թ. ծնված Մ. Մ.-ի դին: