Արմեն Ամիրյանը, Մկրտիչ Արզումանյանը, Միքայել Պողոսյանը և այլք` Գյումրում սպասված «Շողոքորթն»–ի պրեմիերային. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Գյումրու Սայաթ-Նովա փողոցը մարդաշատ է, անցորդները՝ խնամքով հագնված, տրամադրությունը՝ տոնական, ձեռքներին՝ տոմսեր. Հայաստանի ամենաթատերասեր քաղաքում պրեմիերա է՝ Հակոբ Պարոնյանի «Շողոքորթն» չորս տասնամյակի ընդմիջումից հետո վերադարձել է Դրամատիկական թատրոնի խաղացանկ։
Արտասովոր ոչ մի բան, այսպես միշտ է եղել. Գյումրին թատերական տոնի է վերածել բոլոր առաջնախաղերը: Մինչև մայիսի 13-ը Դրամատիականի տոմսարկղը հասցրեց, անգամ, թատերական սկանդալի կիզակետում հայտնվել. պահանջարկը մեծ էր, առաջարկը` քիչ։ Պրեմիերայի երկու օրերի տոմսերն սպառվել էին օրեր առաջ. գլխավոր հերոսն էր զգուշացրել՝ «չգաք նե՝ գեշ կնեղենամ», հանդիսատեսը որոշել էր չնեղացնել:
Առաջնախաղի տոմսերից 100-ը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներն էին գնել: Նախարար Արմեն Ամիրյանի ուղեկցությամբ նրանք Գյումրիում էին՝ հանդիսականի շարքերում:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: