Hitachi-ն ենթարկվել է WannaCry վիրուսի հարձակմանը
ՀասարակությունԷլեկտրոնիկա արտադրող ճապոնական ամենախոշոր Hitachi ընկերությունը ենթարկվլ է WannaCry վիրուսի հարձակմանը, որը մայիսի 12-ից ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր համակարգիչներ է վարակել։ Վնասակար ծրագիրն ազդել է ընկերության փոստային սերվերների վրա։
Ճապոնական NHK հեռուստաալիքը հաղորդում է, որ դրա հետեւանքով Hitachi-ի աշխատակիցները խնդիրներ ունեն էլեկտրոնային նամակներ ուղարկելու ու ստանալու հետ, չեն բացվում կցված ֆայլերը։ Նրա տվյալներով՝ նմանատիպ խնդիրներ կան նաեւ ընկերության արտասահմանյան մասնաճյուղերում։ Այժմ Hitachi-ի աշխատակիցները պրոֆիլակտիկ աշխատանքներ են տանում վիրուսի տարածումը կախելու համար, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Հանգստյան օրերին Ճապոնիայից երկու հաղորդում է ստացվել վիրուսից ստացված վնասների մասին։