Մերի Հակոբյանը հաղթել է «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Մերի Հակոբյանը «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթում առաջին տեղն է գրավել:
Life.panorama.am-ի հետ զրույցում մոդել, դերասանուհին պատմեց մրցույթի հետ կապված ողջ մանրամասները.
«Նախ պետք է նշեմ, որ Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթին մասնակցելու համար, երբ ժամանեցինք Բարսելոնա, մեզ այստեղ շատ ջերմորեն դիմավորեց հայ համայնքը, որի համար շատ շնորհակալ ենք: Այստեղ գալու առաջին իսկ օրից կազմված էր մեր ամեն օրվա գրաֆիկը՝ քայլվածքի դասընթացներ, եւ միայն 20 րոպե հանգիստ, այս ընթացքում իրենց շտկումներն էին անում քայլվածքի մասնագետները, քանի որ այդ առումով ամեն երկիր ունի իր մոտեցումները: Ի դեպ՝ շնորհակալ եմ Ջուլիային, ում շնորհիվ կարողացա հաջողության հասնել՝ չունենալով որպես մոդել ներկայանալու փորձ: Աշխատում էինք տարբեր մոդելյորների եւ դիզայներների հետ: Մենք հնարավորություն չունեինք 3 ժամից ավել քնել, քանի որ առավոտյան 07:30-ից արթնանում էինք, մասնակցում ոչ միայն դասընթացներին, այլեւ հանդիպումներին»,- պատմեց Մերի Հակոբյանը:
Շարունակությունը՝ այստեղ: