Ականի պայթյունից տուժած տղամարդու վիճակը բավարար է. նրան տեղափոխել են հիվանդասենյակ
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում ականի պայթյունից տուժած Խաչիկ գյուղի բնակիչ Կամո Կյուրեղյանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեցին Եղեգնաձորի հիվանդանոցից՝ նշելով, որ Վերակենդանացման բաժանմունքից նա տեղափոխվել է հիվանդասենյակ:
Կամո Կյուրեղյանի աջ ոտքն անդամահատել են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 13-ին Խաչիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ականի պայթյուն, որի հետեանքով վիրավորվել է Խաչիկ գյուղի բնակիչ Կամո Կյուրեղյանը: