Ոստիկանությունը որոնում է 17-ամյա երիտասարդին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդին
ՀասարակությունՄայիսի 14-ին, ժամը 21-ին, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 45/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: