Երիտասարդ կինը սպառնում է նետվել Կիեւյան կամրջից
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւան քաղաքի Կիեւան կամրջից քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ երկու մարտական հաշվարկ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԻՆ աշխատակիցները կամրջի վտանգավոր գոտին անցած երիտասարդ կնոջը փորձում են համոզել եւ հեռացնել այնտեղից: