Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայության պատասխանը Վարդան Ղուկասյանին
ՀասարակությունԱրձագանքելով համացանցում տարածված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի հասցեին հնչեցված հայտարարություններին՝ Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից մեզ փոխանցեցին հետևյալը «Հակված չենք որևէ կերպ պատասխանել Վարդան Ղուկասյանի անհոդաբաշխ բարբաջանքին, քանի որ Գյումրու քաղաքապետի դիրքորոշումն այս հարցում հստակ է՝ չի կարելի Հայաստանի մշակութային մայրաքաղաքի հասարակական-քաղաքական բանավեճի մակարդակն իջեցնել պաշտոնապես հոգեկան հիվանդ ախտորոշված մարդու մակարդակին»: