Դոլարի փոխարժեքը աննշան նվազել է, իսկ եվրոն թանկացել է մոտ 4 դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 15-ին, կազմել է 484.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.28 դրամ (աճել է 3.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.75 դրամ (աճել է 3.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.60 դրամ (աճել է 0.14 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 253.72 դրամ, ոսկի՝ 19,164.97 դրամ, պլատին՝ 14,351.35 դրամ։