55-ամյա կնոջը վրաերթի ենթարկած տաքսու վարորդը փոշմանել է եւ ներկայացել ոստիկանություն
ՀասարակությունՄայիսի 14-ին, ժամը 3.15-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Հունդայի» մակնիշի տաքսի ավտոմեքենայի 38-ամյա վարորդը, որը ժամը 10.30-ին ներկայացել է Ճանապարհային ոստիկանություն:
Կատարվում է քննություն: