Աթլետիկոյի սկաուտները հետևում են Միլանի կիսապաշտպանին
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոն» շարունակում է հետևել իտալական «Միլանի» կիսապաշտպան Սուսոյին: Իսպանական ակումբի սկաուտները հետևել են 23-ամյա ֆուտբոլիստի խաղին վերջին երկու հանդիպումներում,- հաղորդում է «Tuttosport»-ը:
Միլանցիները ցանկանում են երկարաձգել Սուսոյի հետ պայմանագիրը, սակայն ֆուտբոլիստն ապրիլին դադարեցրել է բանակցություններն անհայտ ժամանակով:
Իտալիայի ավարտվող առաջնությունում անցկացրած 33 խաղում Սուսոն խփել է 7 գնդակ և կատարել 9 արդյունավետ փոխանցում: