Լևոն Ալթունյանին են ներկայացվել շտապօգնության ծառայության բարելավման ուղղությամբ արվող քայլերը
ՀասարակությունՇտապօգնության ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ներկայացվել է վերանայված, առաջիկայում ներդրվելիք ցուցանիշների ենթատեքստում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարը հանձնարարել է Երևանում, ինչպես նաև մարզերում առավել նպատակային, հասանելի և որակյալ շտապբուժօգնություն ապահովելու նպատակով մշակել առողջապահական և ֆինանսական ցուցանիշներ, ինչպես նաև մոնիտորինգի չափանիշներ։
Միաժամանակ, հանձնարարվել է աշխատանքներ տանել շտապօգնության ծառայությունը ևս էլեկտրոնային առողջապահական համակարգում ընդգրկելու ուղղությամբ։