Արմավիրցու «ԳԱԶել»-ն ամբողջությամբ այրվել է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 15-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել` 14:41-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, ամբողջությամբ այրվել է Լ. Ս.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 3358L պետհամարանիշով ավտոմեքենան: