Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»


Ցանկություն ունեմ գոտեմարտել օլիմպիական քաշում. Վալոդյա Ֆրանգուլյան

Սպորտ

 Հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկն եղել և մնում է ըմբշամարտը: Անկախ վերջին շրջանում ունեցած հաջողություններից և գուցե ձախողումներից ըմբշամարտի Հայաստանի ամենամասսայական մարզաձևից է: Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայացավ «թարմացած» տեսքով և նվաճեց երեք մեդալ: Բրոնզե մեդալակիրներից մեկը հավաքականի անդամ Վալոդյա Ֆրանգուլյանն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանգուլյանը խոսեց Եվրոպայի առաջնության, առաջիկա անելիքների, ինչպես նաև նորանշանակ մարզչի մասին:

-Ե՞րբ եք սկսել մարզվել ըմբշամարտով և ինչո՞ւ հենց այս մարզաձևով:

-Ըմբշամարտով սկսեցի մարզվել դեռևս 7 տարեկանում: Հայրս մարզվում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտով, և որոշված էր, որ ես էլ պետք է զբաղվեմ այս մարզաձևով: Սակայն հորս աշխատանքի բնույթն այնպիսին էր, որ չէր հարմարվում, որ ինձ տաներ մարզումների: Սակայն բակի տղաները մարզվում էին ազատ ոճի ըմբշամարտով, և նրանց հետ հաճախեցի մարզումներին:

-Եվրոպայի այս առաջնությունում ակնհայտ թարմ տեսքով ներկայացաք: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Կարծում եմ` այս առաջնությանն ավելի ճիշտ էի նախապատրաստվել: Եկել էր նաև ժամանակը, որ մեծահասակների առաջնությունում ևս մեդալ նվաճեի: Անձամբ ինձ երկու տարի չէր հաջողվում մեդալ նվաճել, և արդեն ժամանակն էր: Կարծում եմ, նաև մի քիչ ուշացնում էի մեդալ նվաճելը:

-Վալոդյա, չեմ կարող չխոսել նոր մարզչի մասին: Ինչպիսի՞ մարզիչ էր քեզ համար Արայիկ Բաղդադյանը և ինչպիսի՞ն է Մկրտչյանը:

-Չէի ցանկանա համեմատել նրանց, քանի որ յուրաքանչյուր մարզիչ մարզումների իր մեթոդն ու մոտեցումն ունի: Ամեն մեկն իր չափով փորձում էր օգնել և փորձում է օգնել թիմին: Մկրտչյանն իր հետ հավաքական բերեց տրամադրվածություն: Մեզ ոգևորեց այն, որ նա Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն է: Եվ երբ դու գիտես, որ նա է քեզ հնարքներ ցույց տալիս, ավելի վստահ ես լինում:  

-Դուք պատրաստվում եք փոխել ձեր քաշային կարգը:

-Եթե անկեղծ` դեռևս չեմ մտածում այդ մասին: Ինձ համար կարևորը օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությունն է: Հիմա նախապատրաստվում եմ հենց աշխարհի առաջնությանը և հենց դրանից հետո կհաստատվեն քաշային կարգերը: Ամեն դեպքում ցանկություն ունեմ գոտեմարտելու օլիմպիական քաշում:

-Դուք մրցագորգ եք դուրս գալիս դիմացինի թուլությունները հիշելո՞վ, թե սեփական ուժեղ կողմերին ապավինելով:

-Չեմ կարծում, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում թույլ կամ անպարտելի ըմբիշներ կան: Հիմա ըմբշամարտն այնպես է զարգացել, որ եվրոպացիները ևս լավ գոտեմարտեր են անցկացնում: Եվ ես էլ գորգ դուրս գալիս մտածում եմ, որ 50/50 հնարավորություն ունենք հաղթելու թե ես, թե մրցակիցս:

-Ունե՞ք, արդյոք, սիրելի հնարք, որ հաճախակի եք կիրառում:

-Սիրում եմ տարբեր դիրքերից գոտեմարտել:

-Ինչո՞վ եք զբաղվում ըմբշամարտից դուրս:

-Ըմբշամարտից դուրս սիրում եմ ակտիվ կյանքով ապրել: Շատ ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ, սիրում  եմ ֆիլմեր դիտել:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Մի ինչ-որ շրջան ես և թիմի մյուս անդամները մեր անձնական մարզիչների հետ կմարզվենք, իսկ հետո հավաքներ կունենանք Երևանում: Նախատեսում ենք նաև մասնակցել Թբիլիսիի Գրան պրիին, որի կազմը դեռևս հայտնի չէ:

- Փոխենք հարցերի բնույթը, մի քանի բլից հարցեր: Ֆուտբո՞լ, թե թենիս:

-Ֆուտբոլ:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Թեյ… Սուրճ առհասարակ չեմ խմում:

-Պաղպաղա՞կ, թե պիցցա:

-Երկուսն էլ, բայց պաղպաղակ` մի քիչ շատ:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Ֆիլմ: 

-Սև՞, թե սպիտակ:

-Սպիտակ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

 Լուսանկարը` Տաթև Դուրյանի

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՔաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը