«Լինում է՝ ամեն ինչ ճիշտ ես անում, բայց ինչ-որ բան խանգարում է քո երազանքի իրականացմանը». VARDA
LifestyleՏաղանդավոր պարուհի VARDA-ն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ նա երիտասարդ Մոնիկա Բելուչիին է հիշեցնում:
«Լինում է՝ դու ամեն ինչ ճիշտ ես անում, բայց ինչ-որ բան, կարծես, խանգարում է քո երազանքի իրականցմանը… Երազանք պահելով՝ դու փչում ես տորթի վրայի մոմերը, իսկ դրանք ինչ-որ մեկը նորից վառում է, դու նորից ամբոջ ուժով թոքերից օդ ես հանում, բայց նրանք նորից բռնկվում են, եւս մեկ փորձ, եւս մի քիչ, ու թվում է՝ կորցնում ես գիտակցությունը», -լուսանկարը մակագրել է հայուհին, ինչը բաժանորդների շրջանում բուռն զգացումներ է առաջացրել, ինչպես նաեւ՝ իտալացի դերասնուհու հետ նմանությունը:

Ի դեպ, հայուհին մելանխոլիայի մեջ է արդեն երկրորդ օրը. նա երեկ նույնպես լուսանկար է հրապարկել, մակագրելով՝ «Տրամադրություն», ինչը նույնպես նրա տրամադրության վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել: