Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ կասկածվողները բերման են ենթարկվել
ՀասարակությունՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 15-ին Երևանի Ն. Տիգրանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թվականին ծնված Տիգրան Ա.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, վերջինս ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ` հոգեներգործուն, նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Նույն օրը, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 շենքի մոտից բերման է ենթարկվել 1963 թվականին ծնված Սամվել Բ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ `հոգեներգործուն, նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` որպես պատժի կրումից խուսափող: