Հրազդանում նորածնի դի է հայտնաբերվել
ՀասարակությունԿոտայքի մարզ Հրազդան քաղաքում մայիսի 15-ին նորածնի դի է հայտնաբերվել: Ինչպես հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկվում են միջոցառումներ մահվան հանգամանքները պարզելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: