Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի փլուզված հատվածում երթևեկությունը միակողմանի վերականգնվել է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքների արդյունքում (Մ6) Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում (Հաղպատի խաչմերուկ) երթևեկությունը միակողմանի վերականգնվել է:
Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: