Տրակտորի վրա կանգնած 25-ամյա երիտասարդի շորը փաթաթվել է անիվներին. նրան տեղափոխել են հիվանդանոց
ՀասարակությունՄայիսի 15-ին, ժամը 12-ին, Երեւան-Բավրա ճանապարհի 156-րդ կմ-ին, «ՄՏԶ-8237-2» անվավավոր տրակտորին կցված շարքացանի վրա կանգնած, 25-ամյա Արտակ Դ.-ի շորը փաթաթվել է շարքացանի անիվներին, ինչի հետեւանքով երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: