Իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը նվազել են 1.5 տոկոսով
ՀասարակությունԻրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը ՀՀ պետական բյուջե հունվար-մարտ ամիսներին կազմել են 2.6 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, այն ապահովել է առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշի 102.2%‑ը և 1.5%-ով զիջել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Պետբյուջեում այլ եկամուտներից շուրջ 4.4 մլրդ դրամը ստացվել է ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` 99.9%‑ով ապահովելով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.2%-ով:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքագրվել է 896.7 մլն դրամ՝ 17.1%-ով գերազանցելով առաջին եռամսյակի ծրագիրը և 10.1%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: