ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել Շիրակի և Լոռու մարզերում
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից մայիսի 16-ին, ժամը 18:32-ից մինչև 18:38-ը Շիրակի մարզի Ղարիբջանյան 1, Ղարիբջանյան 2 համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել:
Մայիսի 16-ին, ժամը 16:15-ից մինչև 16:27-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 3 կայանքներից Լոռու մարզի Օձուն 1, Օձուն 2, Այգեհատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 160 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել: