Ստամբուլի քաղաքապետարանը հաստատել է «Քամփ Արմենի» զարգացման ծրագրի փոփոխությունը
ՀասարակությունՍտամբուլի քաղաքապետարանը հաստատել է Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» («Արմեն ճամբար») անունով հայտնի որբանոցի զարգացման ծրագրի փոփոխությունը: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Ծրագրային փոփոխությունները նախատեսում են մեծամասամբ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին, մասամբ նաև Թուզլայի թաղապետարանին պատկանող տարածքում ստեղծել կրթական ու մշակութային կենտրոններ, կինոթատրոնի, թատրոնի, ցուցադրության ու համերգային, մշակութային սրահներ, գրադարան և այլ սրահներ:
4 հազար 840 քառակուսի մետր զբաղեցնող տարածքում փլուզված շենքը վերակառուցվելու է, վերականգնվելու են կանաչապատ տարածքները: