Ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց նյութական և կենցաղային պայմանները բարելավվում են
ՀասարակությունՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում (ՁՊՎ) պահվող անձանց նյութական և կենցաղային պայմանները բարելավելու նպատակով` 2015 թվականից մինչև 2017 թ. մայիսն ընկած ժամանակահատվածում մասնակի վերանորոգման է ենթարկվել ոստիկանության Ապարանի բաժնի ՁՊՎ-ն, իսկ հիմնական վերանորոգման են ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մուշի, Արմավիրի, Վաղարշապատի, Արտաշատի և Արարատի բաժինների ՁՊՎ-ները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պասշտոնական կայքը։