Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է փորձել ցած նետվել. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ օպերատիվ խումբը
ՀասարակությունՄայիսի 16-ին, ժամը 23:07-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: