Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 0.92 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.21 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.79 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51.24 դոլարի: