«Օպել Աստրա Ջ»-ի վարորդը վթարից 4 օր անց գիտակցության չգալով մահացել է
ՀասարակությունՄայիսի 12-ին, ժամը 1.45-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 16-ին, ժամը 13.30-ին, վարորդը՝ 33-ամյա Մխիթար Դալլաքյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: