Լանջիկ գյուղի մոտ մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. Կան վիրավորներ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 02:24-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է բետոնյա արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի 85-րդ կմ-ին «ՎԱԶ-21010» մակնիշի 23 ՏՍ 087 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 23-ամյա Հ. Պ.) բախվել է բետոնյա արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը, ուղեւորներ՝ 21-ամյա Ս. Գ.-ն, 18-ամյա Դ. Ա.-ն, որոնք հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: