ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն չհայտարարված այց են կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
ՀասարակությունՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամները և Պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները մայիսի 17-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի ընթացքում Խորհրդի հոգեբանն առանձնազրույց է ունեցել մարտական հերթապահություն իրականացնելու և մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորված և բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ: Առանձազրույցների ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների հուզական ապրումները և վարքային դրսևորումները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքն ու դիրքորոշումները, միջանձնային հարաբերություններով և զինվորական ծառ այության առանձնահատկություններով պայմանավորված այլ հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կողմից հասցեագրված բողոքների շրջանակներում ուսումնասիրվել են նաև զինծառայողների բուժման ընթացքը, արդյունքները, ինչպես նաև զինծառայողների բժշկական փաստաթղթերը: Այցի արդյունքներն ամփոփվում են՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու նպատակով: Խորհրդի և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համատեղ այցերը կրելու են պարբերական բնույթ: