Մանչեսթեր Յունայթեդն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կծախսի 250 մլն եվրո
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը հաստատել է, որ «կարմիր սատանաները» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվելու են ծախսել մոտ 250 մլն եվրո,- տեղեկացնում է «Marca»-ն:
Հաղորդվում է, որ ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակները կլինեն «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը, «Տոտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը, «Բերնլիի» պաշտպան Մայքլ Կինը և «Տորինոյի» կիսապաշտպան Անդրեա Բելոտին:
Հիշեցնենք, որ վերջերս միջազգային լրատվամիջոցները տեղեկացրել են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կնքված նախնական պայմանագրի մասին: