Հայաստանի կողմից Արցախի Հանարպետությանը հատկացված միջպետական վարկը կազմել է 13.3 մլրդ դրամ
ՏնտեսությունՀայաստանը 2017 թվականի առաջին եռամսյակում Արցախի Հանրապետությանը որպես միջպետական վարկ հատկացրել է 13.3 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարություն հրապարակած տվայլները, Վրաստանի կողմից ՀՀ նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով ստացվել է 140.7 մլն դրամ՝ ապահովելով եռամսյակային ծրագրի 100%-ը:
Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման նպատակով հունվար-մարտ ամիսների ընթացքում տրամադրվել է 1.8 մլրդ դրամ՝ ամբողջությամբ ապահովելով եռամսյակում ծրագրված ցուցանիշի կատարումը: Հաշվետու ժամանակահատվածում 367.5 մլն դրամ կազմել է արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցների մնացորդից օգտագործումը՝ ծրագրով նախատեսված 4.6 մլրդ դրամի փոխարեն: