Ժոզե Մոուրինյու. Դե Խեան հաջորդ անգամ դաշտ դուրս կգա Լոս Անջելես Գելեքսիի հետ խաղում
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն հարցին, թե երբ է հաջորդ անգամ իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան դաշտ դուրս գալու:
«Կարծում եմ, որ հաջորդ անգամ Դավիդին կտեսնեք «Լոս Անջելես Գելեքսիի» հետ առաջին հանդիպման ժամանակ: Հույս ունեմ, որ «Քրիսթալ Փելասի» դեմ կխաղա Ժոել Պերեյրան, իսկ Սերխիո Ռոմերոն` Եվրոպա լիգայի եզրափակչում:
Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահներից է, և, անկասկած, ցանկանում ենք պահել նրան թիմում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
Հիշեցնենք, որ Դե Խեայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»: