Երեւանում մայիսի 22-ից 2 նոր արագաչափ կգործարկվի
Հասարակություն2017 թվականի մայիսի 22-ից գործարկվելու են Երեւան քաղաքի Արտաշատի խճուղում (նորակառույց վերգետնյա անցման հարեւանությամբ) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ոստիկանությունից հայտնում են, որ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: