Ալեքսանդր Գրիգորյան. Եկեք ավարտենք մրցաշրջանը, հրավիրեք նոր մարզիչ եւ հեքիաթներ պատմեք նրան
ՍպորտՄախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում «Ռոստովից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո խոսել է թիմի խնդիրների մասին:
«Ցավալի է, հոգեբանություն: Ես դա լսում եմ մեր ղեկավարներից, ես հոգնել եմ դրանից: Եկեք ավարտենք մրցաշրջանը, հրավիրեք նոր մարզիչ եւ հեքիաթներ պատմեք նրան: Ես գիտեմ, թե ում հետ եմ սկսել մրցաշրջանը, ինչպես ու ինչ պայմաններում եմ սկսել: Կարող եմ ասել, որ ես՝ որպես մարզիչ, չեմ ամաչում իմ կատարած աշխատանքի համար: Այո, ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես բոլոր մարզիչները: Պարզապես իմ սխալներն ավելի նկատելի են, բայց չեմ ամաչում իմ աշխատանքի համար: Տեսնենք, թե ինչպես կխաղա մյուսը»,- մարզիչի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության վերջին տուրից հետո «Անժին» 30 միավորով 12-րդ տեղում է եւ դեռ չի ապահովել տեղը Պրեմյեր լիգայում: