Ֆուտբոլիստներն առանձին վերցրած լավ էին գործում. Մոուրինյո
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Սաութհեմփթոն»-ի հետ հերթական ոչ-ոքի խաղի մասին:
«Մեր մրցակիցները ցանկանում են լավ ավարտել մրցաշրջանը: Իմ ֆուտբոլիստների խաղը ինձ մոտ դրական տպավորություն թողեց: Թիմն ընդհանուր լավ տեսք չուներ, սակայն ֆուտբոլիստներն առանձին վերցրած լավ էին գործում»,- Մոուրինյոյի խոսքերը մեջ է բերում BBC-ին:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված «Սաութհեմփթոն»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով՝ 0:0: Հանդիպման մեկնարկային րոպեներին «Սաութհեմփթոն»-ը հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել Գաբիադինին:
Երկրորդ կեսում այդպես էլ դարպասի գրավում չեղավ և հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդի պմանը: