ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել Վայոց ձորի և Արարատի մարզերում
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հակակարկտային 6 կայանքից մայիսի 18-ին, ժամը 18:37-ից մինչև 19:02-ը Վայոց ձորի մարզի Ռինդ, Արենի, Գետափ, Աղավնաձոր և Մոզրով համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 986 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, մայիսի 18-ին, ժամը 17:18-ից մինչև 17:47-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 11 կայանքից Արարատի մարզի Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2120 կրակոց: