Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Հանրապետությունում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր. Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության մայիսի 17-ին տեղի ունեցած հերթական նիստը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել: Կարեն Կարապետյանը,  անդրադառնալով, հանրապետությունում բնակչության համար դեղե րի հասանելիության բարելավմանը, նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հանրապետության նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է և առաջացնում է խնդիրներ թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ զբոսաշրջիկների համար»։ 

Այդ նպատակով վարչապետի պաշտոնակատարը  հանձնարարել է. ՀՀ առողջապահության նախարարին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ՀՀ բնակավայրերում 24 ժամ և առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունն ապահովելու հնարավորությունները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ, այդ թվում՝ ըստ բնակավայրերի դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է բանակցել գործող դեղատնային ցանցերի կամ առանձին դեղատների հետ` հերթապահ դեղատների առկայությունը ՀՀ բնակավայրերում ապահովելու նպատակով և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ հարցին լուծում տալու նպատակով:

«Իրականում բոլոր բնակավայրերին պետք է ուշադրություն դարձնել, բայց խնդիրն առավել ակնհայտ է տուրիստական գոտիներում: Հատո ւկ ուշադրություն դարձրեք հատկապես զբոսաշրջության կենտրոններին»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն

Անդրադառնալով տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում առկա խնդիրներին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Արտակարգ իրավիճակների նախարարություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում: Նշված փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար:

Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծումներ, հատկապես, հստակեցնելով թե՛ փորձաքննո ւթյուն իրականացնողի, թե՛ շահագործողի և այլ մասնակիցների հստակ պարտականությունների շրջանակը և պատասխանատվության խիստ մեխանիզմները»: 

Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր լուծման առաջարկություն՝ տեխնիկական անվտանգության ոչ պատշաճ փորձաքննության իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցների, դրանց կիրառման և խստացման վերաբերյալ՝ հաշվի առնելով համարժեք պատասխանատվության սկզբունքը:

Միաժամանակ նախարարությունը առաջարկո ւթյուն կներկայացնի նաև նշված ոլորտի կարգավորումների բարեփոխման վերաբերյալ՝ մանրամասն ուսումնասիրելով հնարավոր այլընտրանքային մոտեցումները, ինչպես, օրինակ, ապահովագրական մեխանիզմների ներգրավման հնարավորությունը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև հանրապետությունում պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև հանրապետությունում, այդ թվում՝ Սևանա լճին հարակից տարածքներում և Երևանի կենտրոնում գտնվող պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին: Կարեն Կարապետյանը նշել է, որ  Հայաստանի ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդի մատված գույք, չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ հավելյալ արժեք ստեղծելու համար: Կարեն Կարապետյանը, դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, հետաքրքրվել է, թե ինչ փուլում է այդ գույքի հաշվառումն ու ուսումնասիրությունը : Վարդան Արամյանը որոշ մանրամասներ է ներկայացրել տարվող այդ ուղղությամբ  աշխատանքների վերաբերյալ և նշել, որ ավելի ամբողջական տեղեկատվությունը կներկայացվի առաջիկայում: 

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է, որ աշխատող բիզնեսը լրացուցիչ բեռ չպետք է ստանա, իսկ այն բիզնեսի նկատմամբ, որը չի աշխատում, պետք է կիրառել պրոգրեսիվ գույքահարկ: 

«Աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, լրացուցիչ բեռ չի առաջանում, մյուսի մոտ առաջանում է: Ինչ վերաբերում է Երևանի կենտրոնին, ապա Երևանի քաղաքապետարանը պետք է որոշի և կարծում եմ տրամաբանական ժամկետ սահմանի՝  նշելով, որ եթե  գույքն աշխատեցնեն, ապա  պրոգրեսիվ գույքահարկ չի կիրառվելու, հակառակ դեպքում՝  կիրառվելու է: Դա պետք է լինի կանխատեսելի և այնպես չստացվի, թե մենք բիզնեսի համար պայմանը փոխում ենք՝ առանց իրեն զգուշացնելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մաղթելով նորանոր  հաջողություններ. «Ամեն ինչով սատարելու ենք, որպեսզի Երևանը դառնա ավելի լավը»:

Առավել բարենպաստ պայմաններ գյուղացիական տնտեսությունների զարգացման համար

Հայաստանում մեկնարկած մինչև 9 տոկոս տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության  ծրագիրը  մեծ հետաքրքրություն է առաջացրել տնտեսավարողների շրջանում: Միաժամանակ, վերջիններս պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել այլ գյուղատնտեսական տեխնիկայի տեսականի, որի տրամադրումը ծրագրի շրջանակում հնարավոր չէ` ծրագրում գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակման պատճառով: Մինչդեռ, մշակելի հողակտորների ներկայիս կտրտվածությունը, չափերը և մշակաբույսերի բազմազանությունը պահանջում են նաև հավաքակազմի տեխնիկական միջոցների տեսակների փոփոխություն և առավել լայն տեսականի: Գործադիրը լրացում և փոփոխություններ  է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում  գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից ձեռք բերվող  գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակումը վերացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված: Արդյունքում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ գյուղացիական տնտեսությունների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

Գործադիրը հաստատել է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման նպատակով «Իդաս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված և դրական եզրակացություն ստացած առաջարկը: Արդյունքում կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի միոցով որակյալ ծառայություններ կմատուցվեն գյուղացիական տնտեսություններին: Վերջինս կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի, ագրարային ոլորտի արդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալների աճին: Մեկ այլ որոշմամբ էլ 700 մլն ՀՀ դրամ կհատկացվի գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով:   

Կառուցվածքային փոփոխություններ՝ ՊԵԿ-ում

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ներկայումս նախատեսվում է կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնք նպատակաուղղված են հարկային վարչարարության կատարելագործմանը, կոմիտեի համակարգի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոմիտեի գործառույթների առավել լիարժեք և նպատակային իրականացմանը:

Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում: Մասնավորապես` նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, և դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում` որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ:

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք` որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում:

Կոմիտեի կառուցված քային ստորաբաժանումներից նախատեսվում է լուծարել Ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների հաշվառման բաժինը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս գործառույթներն իրականացվելու են ստեղծվելիք Հարկ վճարողների սպասարկման վարչության, Փոքր հարկ վճարողների, ինչպես նաև Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչությունների կողմից: Միաժամանակ նախատեսվում է կոմիտեի աշխատակազմում ստեղծել Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին:

Կառավարությունը սահմանել է Լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը և ցանկերում ներառված հարկ վճարողների՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելու կարգը: Որոշման նպատակը «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի  սահմանած պահանջնե րն ապահովելն է:

Ներկայում հարկային մարմնում հաշվառված են բազմաթիվ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք չեն գործում, սակայն պետական գրանցումից դուրս չեն եկել: Այդ իսկ պատճառով հարկային մարմնի և ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազաներն ուռճացած են, ինչն էլ դժվարացնում է էլեկտրոնային համակարգերի աշխատանքները: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել լուծարել (պետական հաշվառումից հանել) փաստացի չգործող հարկ վճարողներին:

Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը: Որոշմամբ կսահմանվեն էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող համակարգը, պատվիրատուների և մասնակիցների` նշված համակարգում գրանցման կարգը, էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման առանձնահատկությունները, էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը:

Աջակցություն՝ հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշմամբ «Սահլեվս» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է կրակայրիչների արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն ՀՀ դրամ, որից 130 մլն ՀՀ դրամն  իրացվելու է ՀՀ տարածքում, 80 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, 20 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրներում։ Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ. աշխատելու են նաև կանանց գաղութի դատապարտյալները։ Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 170 000 000 ՀՀ դրամ:

Նույն արտոնությունից կօգտվի նաև «Ֆարմատեք» ՓԲԸ, որը հումքն օգտագործելու է դեղագործության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2 մլրդ 800 մլն ՀՀ դրամ: Նախատեսվում է իրականացնել 900 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 9-10 նոր աշխատատեղ՝ 160 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Փաուր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերության նպատակն է ՀՀ, Սյունիքի մարզում Մեղրի համայնքում կառուցել 3,5 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, որը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 311,4 մլն ՀՀ դրամ։

Արդյունքում կստեղծվի մոտ 13 աշխատատեղ` 82 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման արդյունքում կստեղծվի համապատասխան իրավական դաշտ:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:  Ըստ այդմ՝  նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 30 ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ,  ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, ՀՀ Կոտայքի մ արզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Քասախ, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Բերդ համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ տալ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարելը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվի ՀՀ քաղաքացի հանդիսացող և քաղաքացիությունը դադարեցված կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող և այդ կարգավիճակը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա ճակատագիրը:

Մասնավորապես, կնախատեսվի վերոնշյալ անձանց կարգավիճակը դադարելուց հետ ո գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու պարտավորությունը և սահմանված ժամկետում ու կարգով օրենքով նախատեսված պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները:

Հավանության է արժանացել  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթը: Օրինագծերի նպատակը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում Հարևանային իրավունքի ներդրումն է, ինչն էլ կարգավորելու է ազդեցություն առաջացնող հողամասերի կամ այլ անշարժ գույքի նկատմամբ  սեփականության իրավունք ունեցող անձանց միջև ծագած հարաբերությունները, սահմանելու է, թե որ հողամասերն են «հարևանային», ինչ պարտակ անություններ ունեն հարևանները միմյանց նկատմամբ և այլն:

Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հարևանների կողմից հարգանք ցուցաբերելու պարտականությունը, որի պարագայում հարևանը պարտավորվում է հանդուրժել հարևան անշարժ գույքից իր սեփականություն ներթափանցող ազդեցությունը, որը չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը կամ այդ ազդեցությունը պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ կամ այդպիսի ազդեցությունն աննշան է։

Գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ  օրենքների նախագծերի  փաթեթին, որի նպատակն է բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը:

Ներկայացվող նախագծերն ընդունվելու դեպքում կապահովվի միջազգային ծառայողի կենսաթոշակի իրավունքի իրացումը` ՀՀ օրենսդրության համաձայն կենսաթոշակի իրավունքի իրացման համար միջազգային կառույցի բյուջեի միջոցների հաշվին կատարված մասհանումների հիման վրա: Նախագծերով առաջարկվող իրավակարգավորումների կիրարկման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն միջազգային կազմակերպությունից ստացված` անձնավորված տվյալներն անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգ ներառելու ընթացակարգի խնդրի լուծումը: Նախագծով առաջարկվում է անձնավորված տվյալները տեղեկատվական բազա ներառել պետական մարմնի միջոցով` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Կլուծվեն ՀՀ մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները

Կառավարության որոշմամբ ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ մարզպետարաններին կհատկացվի շուրջ 1,988,576.9 հազար ՀՀ դրամ՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու համար: Մասնավորապես կիրականացվեն դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրեր: 

Բարենպաստ և առողջ միջավայր՝ տարեցների համար

Կառավարությունը հավանություն է տվել Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և դրա իրականացման 2017-2021թթ. միջոցառումների ծրագրին: Ռազմավարության  նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց ակտիվ ու արժանապատիվ ծերացման գործընթացը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12.9 տոկոսը (387 659 մարդ): Ոլորտում դեռևս կան լուծում պահանջող խնդիրներ, չնայած  վերջին տարիներին իրականացվել են  դրան ուղղված ծրագրեր: Ռազմավարությամբ նախատեսվում է ուղենշել ոլորտի գերակայությունները և առաջիկա 5 տարվա ընթացքում բարեփոխել հանրապետությունում տարեցների սոցիալական պաշտպանության համակարգը` ընդլայնելով տարեցներին ու հաշմանդամներին տրամադրվող սոցիալական ծառայությունների շրջանակը, ներդնելով ծառայությունների  տրամադրման նոր մոդելներ և մոտեցումներ:

Գործադիրն հաստատել է Առողջապահության նախարարության «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ. նախահաշիվը: ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է նվազեցնել տուբերկուլոզի բեռը, մայրական ու մանկական  հիվանդացության և մահացության մակարդակը Հայաստանում:

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»